կարևոր
1486 դիտում, 8 ամիս առաջ - 2022-09-03 20:18

ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը անդրադարձել է ՊՆ օրենսդրական նախաձեռնությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը  գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելը համարում է մեղքն ուրիշի վրա բարդելու փորձ: Ակնարկելով վարչապետ Փաշինյանին՝ Խաչատրյանը հիշեցրել է, որ կոնկրետ պատասխանատուն վաղուց հայտարարել է, որ ինքը թիվ 1 պատասխանատուն է, բայց ոչ թիվ 1 մեղավորը: 
Տիրան Խաչատրյանն անդրադարձել է նաեւ Պաշտպանության նախարարության օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է 24 մլն դրամ վճարելով՝ ազատվել պարտադիր զինծառայությունից եւ միայն 4 ու կես ամիս ուսումնական փուլ անցնել: Խաչատրյանը այս առաջարկում կոռուպցիոն ռիսկեր է տեսնում: 

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում