կարևոր
1498 դիտում, 3 ամիս առաջ - 2022-09-03 16:52

Անհասկանալի պայմաններում օր օրի նոր տարածքներ ենք կորցնում. Ստամբուլյան

Անհասկանալի պայմաններում օր օրի նոր տարածքներ ենք կորցնում. Ստամբուլյան

Հիմա, երբ Արցախը խոցված է, պետք է առավելապես կարգավորենք Արցախի Անկախության տոնը, լիահույս եմ, որ մի օր մենք նշելու ենք Արցախի տոնն այնպես, ինչպես նշել ենք նախկինում: 2018թ հետո, ցավոք սրտի, գողացան մեզնից ամեն ինչ՝ անգամ տոնի գաղափարը: Այս մասին «Լայն համախմբում Արցախի շուրջ» պանելային քննարկմանն ասել է ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը:

«Երեկ մեծ ցավ եմ ապրել, լինելով այստեղ՝ զգալով և տոնի բերկրանքը, և այն տխրությունը, որ կա մեր ժողովրդի աչքերում: Դա չնկատելն անհնարն է: Պատերազմից հետո, երբ գալիս էինք Արցախ, իհարկե, անցնելով այն տարածքում, որն անցել ենք նախկինում, ցավով ենք անցել, բայց այն, ինչ տեսանք այս անգամ՝ նոր ճանապարհն անցնելով՝ ամենավատ երազում ուղղակի չէինք կարող տեսնել: Անհասկանալի պայմաններում օր օրի նոր տարածքներ ենք կորցնում: Այսօր, առավել քան երբևէ, պետք է լինի միասնություն»: