Ցավ, արցունքներ, կարոտ եւ զուգահեռ հպարտության զգացում, պայքարի ոգի։ Արցախի հանրապետությունը նշում է 31-րդ տարեդարձը։ Արցախի երկրորդ պատերազմից հետո իշխանությունը բառեր չի գտնում։ Ստեփանակերտի հուշահամալիր այցելած ռազմական եւ քաղաքական գործիչները համառորեն խուսափում էին լրագրողներից։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանն էլ ասաց տոն է, բայց խորհուրդ տվեց Աղավնոյի եւ Բերձորի հանձնելու մասով ուսումնասիրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ։
Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը անդրադարձավ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանավորմանը, ով մեղադրվում է Շուշին հանձնելու մեջ, իսկ ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը կասկածի տակ դրեց մեղադրանքի հիմքերը։ Արցախցիները մտահոգ են, նոր ճանապարհի շինարարությունը ադրբեջանցիների վերահսկողության տակ է։
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում