Արցախյան քառասունչորսօրյա պատերազմի նահատակ զինվորների հիշատակի լռության րոպեով մեկնարկեց Հայ օգնության միության Մոսկվայի կառույցի ծննդյան չորս ամյակի առիթով մեկնարկած <<Միասին փրկենք կյանքեր>> բարեգործական երեկոն։ Այս անգամ մոսկվայաբնակ հօմուհիները իրենց ծննդյան տոնի շրջանակում հանգանակված գումարով պատրաստվում են օգնել հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում կամ Զինվորի տանը բուժվող ու ապաքինվող մեր տղաներին։ Դեռ չորս տարի առաջ էր երբ մեկ դար ու երկու տասնամյակ առաջ ձեվավորված ու աշխարհի քսանյոթ երկրներում գործող Հայ Օգնության Միություն համահայկական բարեգործական կառույցին միացան նաեվ Մոսկվայի հօմուհիները։ Հավատարիմ իրենց առաքելությանը ՀՕՄ-ի Մոսկվայի կառույցը սկսեց իրականացնել օգնության ու աջակցության տարբեր ծրագրեր։ Սկզբում համավարակի, այնուհետև աղետալի պատերազմի ժամանակ ու դրանից երկու տարի անց, երբ կար կորուստ ու ցավ, որբ մնացած երեխաներ ու հաշմանդամ զինվորներ նրանք կազմակերպեցին տարբեր միջոցառումներ, բարեգործական երեկոներ եվ հանգանակված գումարներով կյանքի կոչեցին մի շարք բարեսիրական ծրագրեր։
Բարեգործության հարյուրամյա ավանդույթներով ՀՕՄ-ի համահայկական մեծ ընտանիքը տեվական ժամանակ է ինչ գտնվում է Զինվորի տան կողքին, արդեն հասցրել են ստանալ Զինվորի տան բարեկամի կոչում։ Նրանց միանում է նաեվ ՀՕՄ-ի Մոսկվայի մասնաճյուղը ու ծննդյան օրվա բարեգործական երեկոն դրա մեկնարկն էր։ Իսկ մինչ այդ Մոսկվայի հօմուհիները երախտիքի խոսքեր ու շնորհակալությունն են ասում քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ կռված մի ձեռքին զենք, մյուսին բժշկական պայուսակ բռնած սպիտակ խալաթով տղաներին, ու նաեվ համավարակի օրերին մարդասիրությամբ կյանքեր փրկած բժիշկներին։
Վիրավոր զինվորների կողքին լինելու, ապրելու եվ բոլորիս ապրեցնելու կամքն ու բանաձեվն է համախմբել Մոսկվայի հօմուհիներին։ Համեստ ու խոնարհ հայուհիների, ովքեր չորս տարի շարունակ մեջ մեջքի լուռ, առանց ավելորդ գովազդի եվ ցուցադրականության, հայ մորն ու կնոջը հատուկ հոգատարությամբ կյանքի են կոչում իրենց բարեգործական ծրագրերը, գումարը հանգանակում հաճախ իրենց իսկ ձեռքով պատրաստված աշխատանքները ներկայացնելով։
Միասին ոչ միայն կյանքեր փրկելու ու բարեգործական ծրագրեր այլեվ ռուս հայկական հումանիտար ոլորտում համագործակցության ու ներդրման համար ՀՕՄ-ի Մոսկվայի կառույցը բարեմաղթանքներից բացի շնորհակալագրեր ստացավ մի շարք հասարակական կառույցներից ու ՀՀ դեսպանատան Մշակութային կենտրոնի կողմից։
Հայ Օգնության Միության Մոսկվայի կառույցի ծննդյան տոնն ու բարեգործական նպատակը ողջունեցին ու ելույթներով հանդես եկան ճանաչված պարային խմբեր, երաժիշտներ, անհատ կատարողներ։ Երեկոն եզրափակվեց հայկական տարբեր խորհրդանիշ - պատկերներով ձեվավորված ծննդյան տորթի մատուցմամբ։