կարևոր
979 դիտում, 3 ամիս առաջ - 2022-09-02 17:48

Այո, Արցախը վիրավոր է, բայց դրանից վատ օրեր էլ է տեսել, այո, ժողովուրդս ապակողմնորոշված է, բայց դա էլ ենք բազմիցս հաղթահարել․ Մելիք-Շահնազարյան

Այո, Արցախը վիրավոր է, բայց դրանից վատ օրեր էլ է տեսել, այո, ժողովուրդս ապակողմնորոշված է, բայց դա էլ ենք բազմիցս հաղթահարել․ Մելիք-Շահնազարյան

1991թ. այս օրը Հայրս կողմ քվեարկեց Արցախի անկախությանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Մինչ այդ նա չափազանց մեծ աշխատանք է տարել, որպեսզի Ստեփանակերտում տեղի ունենա ԼՂԻՄ մարզային պատգամավորների և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նիստը։ Պատմական նիստը։ Իսկ Անկախության հռչակումից հետո ամեն ինչ արեց, որպեսզի տեր լինենք այդ անկախությանը։ Որպեսզի Արցախում կայանա հայկական երկրորդ պետությունը ու որպեսզի Արցախը միշտ հայկական լինի։

Մեր հայրերը կարողացել են լուծել իրենց առջև դրված խնդիրը։ Նրանք մեր ժողովրդի հաղթանակած սերունդն են։ Հայրս կարճ կյանք է ունեցել, ընդամենը 58 տարի։ Բայց նա գոհ է հեռացել այս աշխարհից։ Իր գործն արած ու հաղթանակած է հեռացել։ Ես էլ եմ ուզում այդպես հեռանալ։ Ու վստահ եմ, որ հասնելու եմ ուզածիս։

Փորձությունները մարդկանց համար են։ Նաև ժողովրդների։ Ու հիմա մենք փորձության այդ դժվար օրերն ենք ապրում։ Այո, Արցախը վիրավոր է։ Բայց դրանից վատ օրեր էլ է տեսել։ Այո, ժողովուրդս ապակողմնորոշված է։ Բայց դա էլ ենք բազմիցս հաղթահարել։ Քավարանի միջով ենք անցնում։ Սա էլ է պետք։ Հատկապես մեզ։ Շատ է պետք։ Բայց վերջնարդյունքում պատկերացրեք, թե ինչ ուժեղ ժողովուրդ ենք ունենալու։ Նաև վերականգնված ու Հայաստանին միացված Արցախ։ Աստված առաջ։

Շնորհավոր մեր բոլորիս տոնը, սիրելի ընկերներ»։