կարևոր
1582 դիտում, 9 ամիս առաջ - 2022-09-02 17:33

Ի հեճուկս ներքին և արտաքին թշնամիների, Արցախը կա, ապրում է, շուտով կվերականգնվի և կուժեղանա․ Արթուր Ղազինյան

Ի հեճուկս ներքին և արտաքին թշնամիների, Արցախը կա, ապրում է, շուտով կվերականգնվի և կուժեղանա․ Արթուր Ղազինյան

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է․

«Այսօր Արցախի Հանրապետության հռչակման օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ Արցախի հերոս ժողովրդին և խոնարհվում եմ Արցախի անկախության համար կենաց ու մահվան պայքար մղած նահատակված և կենդանի հերոսների առջև:

Հայկական պետականության ձևավորումը սկսվեց հենց այս օրը, երբ Հայաստանի և համայն աշխարհի հայությունը բախվեց իր ինքնության և ինքնիշխանության համար իրական պայքար մղելու մարտահրավերին: Արցախյան հերոսամարտը պայքար չէր միայն տարածքի կամ հայկական բնակչության ինքնրոշման համար, այլ պայքար էր Հայ մարդու գոյության, իր պատմական հայրենիքում ապրելու և արարելու համար, իր ինքնատիպության ու ազգային ինքնության անխեղելի նկարագիրն ու հաստատված փաստն ամբողջ աշխարհին հերթական անգամ ապացուցելու համար:

Հայաստանի Հանրապետությունը ձևավորվեց, կայացավ ու զարգացավ Արցախի ինքնիշխանության և պատմական միավորման համար շատ ծանր պատերազմի, մաքաղման ու հաղթանակի պարադիգմայի մեջ, հետևաբար, Արցախի ինքնիշխանությունն ու անկախությունը Հայկական ժամանակակից պետականության ամրության և կայունության առաջին և հիմնական գրավականն է:

Դավաճանության, պոռոտախոսության, մեծամտության ու անգրագիտության պատճառով այսօր վտանգված է Հայկական երկու պետությունների ինքնիշխանությունն ու անվտանգությունը, խախտված է տարածքային ամբողջականությունը:

Ի հեճուկս ներքին և արտաքին թշնամիների, Արցախը կա, ապրում է, նաև վստահ եմ, որ շուտով կվերականգնվի ու կուժեղանա:

Տոնդ շնորհավոր, Արցա՛խ»։