կարևոր
1456 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-02 13:01

Էլիտաների ամենամեծ սխալն է իրենց կարգավիճակը մեկընդմիշտ ամրագրված համարելը. Կարեն Վրթանեսյան

Էլիտաների ամենամեծ սխալն է իրենց կարգավիճակը մեկընդմիշտ ամրագրված համարելը. Կարեն Վրթանեսյան

Էլիտաների ամենամեծ սխալն է իրենց կարգավիճակը մեկընդմիշտ ամրագրված համարելը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ 

«Ու դրանից բխող՝ այդ կարգավիճակն անընդհատ վերահաստատելու համար ամենօրյա պայքարից գլուխ պահելը, եթե չասենք՝ դասալքելը։

«Մենք՝ էլիտաներս, կնստենք մեր էլիտար տարածքներում ու ձեզ՝ անխելք զանգվածներին, կասենք, թե ճիշտը ոնց է» նարցիսական կենսակերպը շատ արագ բերում է նրան, որ այդ էլիտաները դադարում են էլիտա լինել, նույնիսկ եթե ինչ-որ ժամանակ դեռ կարողանում են իներցիայով պահպանել իրենց երբեմնի էլիտարության արտաքին ինչ-ինչ ատրիբուտներ՝ պերճանքի իրերը և զվարճանքները, բարձրաշխարհիկ կապերը ևն։

Նույնիսկ «էլիտար գիտելիքը» (ինսայդերական ինֆորմացիան, տարիների ընթացքում որոշ գաղտնիքներին տիրապետելը) արագ հնանալու հատկություն ունի, եթե այն ամեն օր չի թարմացվում...

Էլիտա լինելը ոչ միայն ամենօրյա պայքար է, այլև համակարգային աշխատանք։ Էլիտար կարգավիճակի հիմքում պետք է ինստիտուտներ լինեն։ Եթե ինստիտուտները չեն գործում կամ նույնիսկ չեն զարգանում այնպիսի արագությամբ, որ հասցնեն հարմարվել փոփոխվող իրականությանը, ապա ինչ ուզում ես արա, դուրս ես մղվելու լուսանցք՝ մնալով անցյալ փառքի մասին պայծառ հիշողությունների հույսին»: