կարևոր
1351 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-02 11:14

Այսօր Արցախի պաշտպանությունը հայության առջև ծառացած կարևորագույն մարտահրավեր է, որից կախված է մեր ժողովրդի ապագան. Դավիթ Բաբայան

Այսօր Արցախի պաշտպանությունը հայության առջև ծառացած կարևորագույն մարտահրավեր է, որից կախված է մեր ժողովրդի ապագան. Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձի կապակցությամբ։

Արցախի Հանրապետության ստեղծումը հայ ժողովրդի պատմության կարևորագույն էջերից է, մեր մեծագույն հաղթանակներից և աշխարհաքաղաքական հայտերից մեկը։ Նրա պաշտպանության, զարգացման ու զորացման գործում մասնակցել է ողջ հայությունը։
Արցախի համար իրենց կյանքն են նվիրել հազարավոր մեր հայրենակիցներ, և այսօր Արցախի պաշտպանությունը հայության առջև ծառացած կարևորագույն մարտահրավեր է, որից կախված է մեր ժողովրդի ապագան։

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը։

Կեցցե՛ համայն հայությունը»։