կարևոր
949 դիտում, 6 ամիս առաջ - 2022-09-01 19:56

Անմխիթար վիճակ՝ մարզային ամբուլատորիաներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմավիրի ամբուլատորիաներից մեկում այս վիճակն է: Անմխիթար, կանոններին չհամապատասխանող պայմաններում մարդիկ օգտվում են  բուժծառայություններից: Առողջապահության նախարարությունը ձեռքերը լվացել է՝ ասում է «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համանախագահը: 
ՀԿ մարզերում ուսումնասիրություններ է արել ու վեր հանել մի շարք խնդիրներ: Անուշ Պողոսյանի խոսքով՝ մարզային առողջապահությունը կրկին կոտրած տաշտակի առջեւ է: Մասնագետն ասում է՝ Առողջապահության նախարարության կրավորական կեցվածքի հետեւանքով մարզային բուժկենտրոններում անելանելի վիճակ է: 
Չկա որեւէ վերլուծություն, թե մարզային բուժկենտրոնների վերազինման նպատակով հատկացվող պետական գումարներն ինչի վրա են ծախսվում,- նշում է Անուշ Պողոսյանը: Հակահիգիենիկ պայմաններում մարդկանց բուժումը մեծ ռիսկ է: Իսկ շենքային պայմաններից մինչեւ կադրային ներուժ պահանջում են ներդրումներ եւ արմատական փոփոխություններ: 

Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում