կարևոր
1153 դիտում, 9 ամիս առաջ - 2022-09-01 15:49

Պետական բուհերի տեղափոխումը հանգեցնելու է ԵՊՀ-ի էլ ավելի ստորադասմանը. Գեւորգ Դանիելյան

Պետական բուհերի տեղափոխումը հանգեցնելու է ԵՊՀ-ի էլ ավելի ստորադասմանը. Գեւորգ Դանիելյան

Պետական բուհերի տեղափոխումը բազում այլ խնդիրներից զատ, գործնականում անխուսափելիորեն հանգեցնելու է պետական բուհերի, այդ թվում ԵՊՀ-ի էլ ավելի ստորադասմանը՝ Ամերիկյան, Սլովանական, Ֆրանսիական և նույնաբնույթ այլ համալսարաններին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար, ԵՊՀ դասախոս Գևորգ Դանիելյանը:

«Մրցակցության արհեստական խեղաթյուրումն ինքնին բացասական երևույթ է, հատկապես՝ արտագաղթելու նկատելի հակումների համատեքստում: Ճիշտ հակառակը՝ պետական բուհերը զորացնելու համար պետական լրջագույն աջակցություն է պետք, այդ թվում՝ նյութական...»: