կարևոր
967 դիտում, 6 ամիս առաջ - 2022-09-01 14:56

ԵՄ – Ուկրաինա Ասոցիացիայի խորհրդի նիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Բրյուսելում

ԵՄ – Ուկրաինա Ասոցիացիայի խորհրդի նիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Բրյուսելում

ԵՄ – Ուկրաինա Ասոցիացիայի խորհրդի նիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Բրյուսելում, դրան կմասնակցեն Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը եւ ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է ԵՄ-ի Խորհրդի՝ սեպտեմբերի 1-ին տարածված հայտարարության մեջ: «ԵՄ – Ուկրաինա Ասոցիացիայի խորհրդի ութերորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Բրյուսելում՝ Ուկրաինայի կառավարության ղեկավար Դենիս Շմիգալի նախագահությամբ: Եվրոպայի պատվիրակությունը կգլխավորի Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը»,- նշված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: