կարևոր
1129 դիտում, 9 ամիս առաջ - 2022-09-01 14:11

Քննչական կոմիտեից հայտնում են, որ Վեդիի միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են

Քննչական կոմիտեից հայտնում են, որ Վեդիի միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են

Արարատի մարզի Վեդի քաղաքում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները եղել են Թուրքիայի քաղաքացիներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը:

«Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ»,-ասաց Թադևոսյանը:

Քննչական կոմիտեն ոստիկանությունից ստացված գործը վարույթ է ընդունել:

Ավելի վաղ մամուլում և սոցցանցերում տարածվել էին լուրեր և տեսանյութթե թուրքերը փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիումվիրավորական արտահայտություններ են հնչեցրել հայերի հասցեինինչից հետո նրանց և բնակիչների միջև միջադեպ է գրանցվել:

ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում միջադեպին անդրադարձել էր նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ նշելով, որ ոստիկանությունը միջադեպի մասին ահազանգ է ստացել, իրականացրել է գործողություններ,  իրականացվում է միջադեպի մասնակիցների նույնականացում: