կարևոր
1924 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-31 19:45

Խալդ աստծո անունը կրող Հալդեյ գինիները մեկ տարի հնեցվել են Արագած լեռան Քարե լճի հատակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հենց այսպես համատեղ ուժերով Քարի լճի հատակից դուրս բերվեց Հալդե գինիների 800 խմբաքանակ: «Մարան» ընկերությունը «ՀԱԼԴԵ» գինին շուրջ մեկ տարի պահել է Արագած լեռան Քարի լճի հատակում՝ ծովի մակարդակից 3185 մետր բարձրության վրա: Ջրային հնացումը համեմատաբար նոր տեխնոլոգիական մոտեցում է գինեգործության մեջ: Այսօր այն փորձարարական մասշտաբով իրականացվում է ծովերում եւ օվկիանոսներում: 
Գինին լճից դուրս բերելը, սակայն, այդքան էլ հեշտ չէր: Ավելի քան հինգ ժամ տեւած որոնումներից հետո միայն հնարավոր եղավ տեղորոշել գինիների գտնվելու վայրը: Մինչ սուզորդները փնտրում էին, ներկաները Արագածի բարձունքում վայելում էին Մարանի գինիները։ 
Հալդե գինու անվանումը պատահական չէ ընտրված: Այն Վանի թագավորության գերագույն աստծո՝ Խալդի պատվին է: Հալդի բառը ուրարտերեն սեպագիր արձանագրություններում նշանակում է խաղող, որոշ դեպքերում նաեւ գինի:  
Լաբորատոր գիտափորձերը փաստում են, որ ցածր ջերմաստիճանի, թույլ լույսի, թթվածնի բացակայության եւ հավելյալ ճնշման պարագայում կարմիր գինիների համի զգայական հատկանիշները զգալիորեն լավանում են: Ֆրունզ Հարությունյանի խոսքով ստորջրյա հնեցման ազդեցության կարմիր գինիների վրա ակնհայտ է, նույնը չենք կարող ասել սպիտակ գինիների մասին: 
Քանի որ գինիները բարեհաջող դուրս էին բերվել քարե լճից, մնում էր միայն վայելել: Հավատարիմ մնալով նվիրաբերման ավանդույթին գինին առաջինը համտեսեց բնությունը։

Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում