կարևոր
1981 դիտում, 9 ամիս առաջ - 2022-08-31 17:25

Ժողովրդի մի ստվար հատված ակնկալում է Ձեր վերադարձը․ պահեստազորի սպաները՝ Ռոբերտ Քոչարյանին

Ժողովրդի մի ստվար հատված ակնկալում է Ձեր վերադարձը․ պահեստազորի սպաները՝ Ռոբերտ Քոչարյանին

Մեծարգո պարոն նախագահ

Ծննդյան օրվա առիթով սրտանց շնորհավորում ենք Ձեզ` մաղթելով քաջառողջություն, երկար տարիների կյանք, երջանկություն:

Ձեր կյանքի տևական փուլ ներհյուսված է մեր ազգային շահերի համար ծավալված քաղաքական պայքարի, Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների կառավարման հետ: Երկրի կայացման առումով դրանք թեպետ եղել են ծանր, սակայն հուսատու տարիներ` տոգորված վաղվա օրվա լավատեսությամբ:

Հայոց հողում կրկին խառնակ ժամանակներ են: Իրավիճակի լիցքաթափման հետ կապված` ժողովրդի մի ստվար հատված ակնկալում է Ձեր վերադարձը` հավատալով, որ Ձեր քաղաքական փորձառությունը, գիտելիքները կրկին ի նպաստ կլինեն մեր պետականությանը, երկիրը փակուղային վիճակից հանելուն:

Դարձյալ ու դարձյալ մեր շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները Ձեզ։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն