կարևոր
1204 դիտում, 3 ամիս առաջ - 2022-08-31 14:45

Բերձորում և Աղավնոյում արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է. Արցախի ոստիկանություն

Բերձորում և Աղավնոյում արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է. Արցախի ոստիկանություն

Օգոստոսի 14-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ ոստիկանությունը։

«Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս հանրային լայն հնչողություն է ստացել Բերձոր քաղաքում և Աղավնո համայնքում բնակիչների կողմից իրեց տների հրկիզման դեպքերը, Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ սույն թվականի օգոստոսի 14-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով` հրկիզողների արարքներում հանցակազմի բացակայության կապակցությամբ։

Վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում»,-ասված է Արցախի ոստիկանության հաղորդագրության մեջ։