կարևոր
1411 դիտում, 5 ամիս առաջ - 2022-08-31 13:49

Միքայել Արզումանյանի գլխին սարքել են․ այսօր մարդուն կեղտոտելն ի՞նչ է որ, 5 րոպե է պետք մարդուն կեղտոտելու համար. զինվորականներ

Միքայել Արզումանյանի գլխին  սարքել են․ այսօր մարդուն կեղտոտելն ի՞նչ է որ, 5 րոպե է պետք մարդուն կեղտոտելու համար. զինվորականներ

ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին բերման ենթարկելու եւ ձերբակալելու լուրից ապշած են նրա զինակիցները. պնդում են՝ Միքայել Արզումանյանն այն մարդը չէ, որ թերանար իր գործում։

«Միքայել Արզումանյանին 2011 թվականից գիտեմ․ իր հետ ծառայել եմ, երբ նրան նշանակել են Հադրութի դիվիզիայի հրամանատար։ Նրա պես հմուտ, պատասխանատու զինվորականներ քիչ կան։ Ինքը «սև»-ին «սև» էր ասում, «սպիտակ»-ին՝ «սպիտակ», ու ոչ ոք չէր կարող նրան հակառակում համոզեր։ Իր խոսքի տեր, լավ ծառայողին գնահատող զինվորական է։ Թե լավ ծառայող էիր, աչքի լույսն էիր, իսկ թե վատ էիր ծառայում, ով ուզում ես` լինես, իր համար նշանակություն չուներ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է պահեստազորի գնդապետ Վարդան Ղահրիյանը։

44-օրյա պատերազմի մասնակից պահեստազորի գնդապետը նկատում է՝ Միքայել Արզումանյանի ռազմական հմտությունների մասին Արցախում բոլորը գիտեն, ինչի շնորհիվ էլ 22 տարեկանում գունդ է ղեկավարել՝ դառնալով պաշտպանության բանակի ամենաերիտասարդ հրամանատարը։
Պահեստազորի փոխգնդապետ Պետրոս Ղահրիյանը նույնպես շեշտում է՝ Արզումանյանը գրագետ ու դուխով հրամանատար է եղել։ Նրա համար ծանոթ, ընկեր, բարեկամ կատեգորիաները գոյություն չունեին։

«Շատ զինվորականներ կան, որ գրագետ են, բայց էն դուխը չունեն։ Ինքը գիտեր՝ որ իրավիճակում ինչ է պետք անել ու անում էր։ Արզումանյանը նամուսը երբեք գետնովը չէր տալիս․ իր խոսքի տեր զինվորական է եղել․ իր «հա»-ն «հա» էր, «չէ»-ն` «չէ»»,-ասում է պահեստազոր փոխգնդապետը, ով ևս երկար տարիներ ծառայել է Միքայել Արզումանյանի հրամանատարությամբ։

Որ Միքայել Արզումանյանի գլխին սարքել են, պահեստազորի գնդապետ Վարդան Ղահրիյանն ավելի քան համոզված է․

«Իրեն ճանաչելով՝ կարող եմ ենթադրել, որ զանգել, կանչել են հարցազքննության, ինքն էլ չի ներկայացել, գլխին սարքել են, որ բերեն հասցնեն այստեղ։ Պիտի մի բան ասեին, չէ՞․ կամ Շուշիի պաշտպանությունը լավ չի կազմակերպել, կա՛մ ցանկացած այլ բան․․․ Այսօր մարդուն կեղտոտելն ի՞նչ է որ։ Ամենամաքուր մարդու գլխին հինգ րոպեում այնպես կարող են սարքել, որ չեք էլ պատկերացնի։ Իմ խորին համոզմամբ՝ Արզումանյանի դեպքում էլ են այդպես արել․ գեներալ-լեյտենանտ մարդ է, էնպես չի եկել, էդ ձևով բերել են»,-նկատում է Վարդան Ղահրիյանը։

Պահեստազորի գնդապետը նկատում է՝ եթե լավ զինվորական չէր, այդ դեպքում ինչու էին պատերազմի ամենածանր շրջանում հենց նրան հրամանատար նշանակել․ բազմաթիվ գեներալներ ունենք, ինչո՞ւ իրենց վրա չէին դրել այդ պատասխանատվությունը․․․