կարևոր
1138 դիտում, 3 ամիս առաջ - 2022-08-31 10:41

Հայ-ռուսական հարաբերությունները լավ փուլում չեն. «Ժողովուրդ»

Հայ-ռուսական հարաբերությունները լավ փուլում չեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  Այսօր Բրյուսելում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Վերջին օրերին՝ այս հանդիպմանն ընդառաջ, մի շարք հեռախոսազրույցներ են եղել: Երեկ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են այսօր Բրյուսելում նախատեսված հանդիպմանը: Կողմերը կարեւորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ:

Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ: Կոնկրետ արդյունքների վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան: Օգոստոսի 29-ին էլ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էին հեռախոսազրույց ունեցել: Հետաքրքիր է, որ ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է, թե հայ-ռուսական հարաբերությունները լավ փուլում չեն, իսկ այս հեռախոսազրույցներն արարողակարգային են միայն:

Թերեւս նաեւ դա է պատճառը, որ այսօրվա հանդիպումն անցկացվելու է Բրյուսելում, ոչ թե Մոսկվայում, թեեւ այլ ազդակներ կային մինչ այդ: «Ներկայումս հայ-ռուսական հարաբերություններն իրենց ամենավատ փուլն են ապրում: Հեռախոսազանգը պետք է պայմանավորել հոբելյանի, նաեւ Բրյուսելում կայանալիք հանդիպմամբ։ Այլ բան չպետք է փնտրել », – նշեց նա:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում