կարևոր
886 դիտում, 2 ամիս առաջ - 2022-08-31 10:15

Բացառիկ. Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հաջորդ հանդիպումը կկայանա Բրյուսելում. «Ժողովուրդ»

Բացառիկ. Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հաջորդ հանդիպումը կկայանա Բրյուսելում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե եւս մեկ անգամ նրանք հանդիպելու են։

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների երրորդ հանդիպումը կայանալու է երկու երկրների ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո Բրյուսելում։ Թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվելու կամ ինչի շուրջ են բանակցելու փոխվարչապետները, դեռ պարզ չէ, սակայն հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում