կարևոր
1297 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-31 09:29

Այլընտրանքային ճանապարհն առաջինն անցել են Արայիկ Հարությունյանը եւ Վիտալի Բալասանյանը․ «Հրապարակ»

Այլընտրանքային ճանապարհն առաջինն անցել են Արայիկ Հարությունյանը եւ Վիտալի Բալասանյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախը Հայաստանին կապող Լաչինի ճանապարհը երեկվանից չի գործում: Գործելու է այլընտրանքային ժամանակավոր ճանապարհը` 4.7 կիլոմետրանոց, որը կծառայի առաջիկա ամիսներին: Իսկ հիմնական ճանապարհը պատրաստ կլինի հաջորդ գարնանը: Այժմ Հայաստանն Արցախին կապող ուղին Բերձորի տարածքով սկսել է գործել: Առաջին ուղեւորները, որոնք երեկ անցել են այս ճանապարհով, եղել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Նրանք ժամը 18:00-ին մոտ դուրս են եկել Ստեփանակերտից, այս ճանապարհով հասել են Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղ, ապա ետ են դարձել, որպեսզի համոզվեն, որ ճանապարհն անվտանգ է եւ պիտանի շահագործման համար: Ժամը 20։00-ից կարող են այս ճանապարհով երթեւեկել նաեւ Արցախի մյուս բնակիչները: Ժամանակավոր ճանապարհի անխափան աշխատանքը հսկում են ռուս խաղաղապահները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում