կարևոր
949 դիտում, 9 ամիս առաջ - 2022-08-30 21:32

Դաշնակցական երիտասարդները գիտելիքներն ամրապնդում են ՀՅԴ ՆԱՈՒՄ֊ի բանակումում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նարինե Ավանեսյանը Բերձորից է, լավ գիտի ինչ է պատերազմը: Որ ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունն ամռանը կազմակերպելու է  բանակում  իմացել է ծնողներից։

ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների բանակումներին մասնակցում են ե՛ւ աղջիկներ ե՛ւ տղաներ, այստեղ կարգ ու կանոնով ծառայությանը պատրաստ լինելը համարում են կարեւոր բոլորի համար:

Ի՞նչ պետք է իմանա երիտասարդը ապրելու եւ ապրեցնելու համար  փխրուն խաղաղություն ունեցող երկրում:Այս հարցի պատասխանը Դաշնակցական երիտասարդներն ունեն: Առաջին օգնության դասախոսությունն անցկացնում է 44 օրյա պատերազմի ընթացքում ՀՅԴ վաշտերի բժիշկներից, ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Հայկազ Հարությունյանը:Երիտասարդների հարցերը ոչ միայն դասախոսության նյութից են, այլեւ, թե ինչպես են Հայկազը,  Նորայրը, Գայանեն պատերազմի ընթացքում կարողացել վիրավորներին առաջին օգնություն ցույց տալ, եւ որքան կարեւոր է եղել դա վաշտի անդամներ Արսեն Մարտոյանի,  Վարդան Օնանյանի , Քեռու ու մյուս վիավորների համար:Երիտասարդները բանակման ընթացքում ստանում են նաեւ այլ գիտելիքներ։

ՀՅԴ ուսանողական եւ երիտասարդական միությունների բանակումները կարեւոր են հատկապես մինչեւ բանակային ծառայություն։

Դասախոսություններն առանց քննակումների չեն անցնում : Հարց ու պատասխանով  ուսանողները փորձում են  պարզել,թե  ինչ պետք անել  արդեն այս ծանրագույն վիճակից դուրս գալու համար: Բանակման պատասխանատուները  կիսվում են եւ իրենց փորձով եւ ստիպված լինում դժվար բացատրություններ տալ։

Միասնության ու կարգ ու կանոնի մեջ յուրաքանչյուր ջոկատ ունի իր կոչը, բանակումն ունի ընդհանուր կոչ:Դրանք  հայրենիքը պաշտպանելու զինվորի գործը բնութագրող կոչեր են։

Երբ ուսանողները եւ երիտասարդները կստանան բոլոր գիտելիքները, ավելի կմտերմանան, խարույկի շուրջ կանցկացնեն արդեն վերջին՝ գլխավոր օրը ,  կաեւորագույն փակման  տողանին  կհնչեն հայկական զույգ հանրապետությունների հիմներն ու Հայ Հեղափոխական դաշնակցության քայլերգը: ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի բանակումի մասնակիցները հայոց պետականության պահպանման արժեքը հիմա ամենից լավ են հասկանում։

Մանրամասն՝ Լիլիթ Մանուկյանի տեսանյութում։