կարևոր
946 դիտում, 6 ամիս առաջ - 2022-08-30 21:23

Լամբադա կամրջի վերանորոգման ավարտից հետո գետնանցումը չի մաքրվել շինաղբից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լամբադա կամուրջի գետնանցումում կուտակված շինաղբը խոչընդոտում է քաղաքացիներին տեղաշարժվել: Մարդիկ դժգոհում են. բարեկարգ եւ գեղեցիկ մայրաքաղաք ունենալու համր բավարար չէ միայն կառուցելը, անհրաժեշտ է  մաքրել առաջացած աղբը:

Համացանցում տարածվել է տեսանյութ, որում ֆեյսբուքյան օգտատեր  Էդուարդ Հայրումյանը ցույց է տալիս կամուրջի վրա կատարված աշխատանքների հետեւանքները. աղբանոց հիշեցնող գետնացում, ամենուրեք քանդված հատվածներ, գոյացած շինաղբ:

Քաղաքապետարանն էլ հաղորդագրությամբ հայտնել է, որ ավարտվել Լամբադա կամուրջի վերանորոգումը:

Քաղաքապետարանի ուղորդումով մեր հարցերին պատասխանեցին Բիլդեր քոնսթրաքշն ընկերությունից:Նրանց խոսքով աղբը կուտակվում է ապա նոր հեռացվում:

Գետնանցումը դժվարությամբ անցնող մարդիկ անկեղծանում են. եթե յուրաքանչյուրն իր գործը բարեխղճորեն կատարի քաղաքում նման պատկեր չի լինի: Ցավոք սրտի, խնդիրներին, ինչպես մարդիկ են նշում, բոլորը նայում են մատների արանքով:

Մանրամասն՝ Զառա Սահակյանի տեսանյութում։