կարևոր
760 դիտում, 2 ամիս առաջ - 2022-08-30 21:08

Ի՞նչ սպասել Փաշինյան-Ալիև հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանը բարձր է գնահատում Շուշի այցելելու Ադրբեջանի հրավերը մերժած Ֆրանսիայի եւ Միացյալ նահանգների դեսպանների դիրքորոշումը: Այսպես է Հայաստանի արտգործնախարարության խոսնակն արձագանքել օրեր առաջ Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Շուշիում տեղի ունեցած համաժողովին:

Շուշի այցելելու հրավերը չընդունելն այնքան էր զայրացրել Ադրբեջանին, որ այդ երկրի նախագահի օգնականը հենց Շուշիում հրապարակային ամոթանք էր տվել Միացյալ Նահանգներին ու Ֆրանսիային:

Հաջիեւը կեղծավոր եւ ամոթալի էր որակել նաեւ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահի նշանակումը իր բնորոշմամբ՝  այդ ձեւաչափի 30 տարվա անարդյունավետ գործունեությունից հետո: Շարունակել է կրկնել Ալիեւի թեզերը, թե իբր չկա Արցախյան հիմնախնդիր, հետեւաբար չկա նաեւ Մինսկի խմբի գործունեությունը շարունակելու նպատակահարմարություն:

Հայ-ադրբեջանական հարաբերությունների որոշակի կարգավորման գործում  տարբեր ձեւաչափերով Արեւմուտքի ակտիվության հիմքում քաղաքագետը մեկ նպատակ է տեսնում՝ ամեն գնով թուլացնել Ռուսաստանի դերը տարածաշրջանում, հիմնավորել, որ Արցախում ռուս խաղաղապահների կարիքը չկա:

Իսկ թե որն է Հայաստանի դիրքորոշումն այս գործընթացներում՝ քաղաքագետը դժվարանում է պատասխանել: Հակասական քաղաքականություն են վարում Հայաստանի իշխանություններն. ասում է:

Օգոստոսի 31-ին դարձյալ Արեւմուտքի միջնորդությամբ Բրյուսելում կկայանա Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպումը:  Հայաստանից օրակարգի մասին փակագծեր չեն բացում:

Սա որպես մասնագիտական կանխատեսում, իսկ որպես պաշտոնապես հրապարակված ակնկալիք՝ Ադրբեջանը նշել էր  խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող աշխատանքային խմբի ձեւավորման հարցում փոխըմբռնման հասնելը: Պաշտոնական Երեւանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր սա. վարչապետի աշխատակազմից միայն վստահեցրել էին, որ հանդիպման ավարտին կտարածեն հաղորդագրույթուն՝ քննարկված թեմաների մասին:

Մանրամասն՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։