Նիկոլ Փաշինյանը թաքցրել է Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիների իրական թիվը՝ ԱԺ բարձր ամբիոնից։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ 2021թ օգոստոսի 26-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ պատերազմի հետևանքով 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է, դրանից վեց ամիս անց՝ 2022թ փետրվարի 9-ին Փաշինյանը կրկին ԱԺ-ում հրապարակեց նոր տվյալներ՝ նշելով, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ունի 217 անհետ կորած։
Մինչդեռ, պարզվում է, որ Հայաստանից անհետ կորած համարվողների թիվը պատերազմի հետևանքով շատ ավելի մեծ է, քան ներկայացնում էին իշխանությունները։ ՄՒՊ Քրիստինե Գրիգորյանը, այսօր ներկայացնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալները, հայտնել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում:
Այս թիվն էլ ընդդիմությունը չի հրապարակել, որ իշխանություններն ասեն կեղծում են, այլ ՔՊ-ի կողմից ընտրված ՄԻՊ-ը՝ վկայակոչելով Կարմիր Խաչի տվյալները։ Սա եւս մեկ անգամ փաստում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թաքցնում է, խեղաթյուրում է 44 օրյա պատերազմին առնչվող բոլոր տվյալները, փաստերը, ինչպես կեղծում է մեր օրերի պատմությունը։