Սեպտեմբերի 1-ից թոշակներն ու նպաստները կբարձրանան: Բազային կենսաթոշակը կավելանա 3000-ով, այսինքն թոշակառուները կստանան 21 հազար դրամ՝ 18-ի փոխարեն: Իսկ նվազագույն կենսաթոշակն ու նպաստները՝ 1900-ով. 30 հազար 500 դրամ՝ 28 հազար 600 դրամի փոխարեն:
Գնաճի այս պայմաններում թոշակով միայն սնունդ է հնարավոր գնել այն էլ առանց շռայլությունների, ասում են քաղաքացիներն ու ավելացնում՝ շուտով, երբ ձմեռը մոտենա դա էլ չեն կարողանա անել:
Ելենա Կիրակոսյանի խոսքով՝ այս քայլն, իհարկե, ինչ-որ չափով խնդիր լուծում է, բայց չի կարող լիարժեք չեզոքացնել գնաճի ազդեցությունն ու նպաստել բարեկեցության բարձրացմանը:
Իշխանական Բաբկեն Թունյանն էլ ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է քննադատություններին: Ընդունում է՝ 3000 դրամը մեծ թիվ չէ, սակայն, ըստ պատգամավորի, տոկոսային առումով քիչ էլ չէ: Հիշեցնում է՝ սա միջանկյալ բարձրացում է. խոստացել են՝ հաջորդ տարի եւս մեկ անգամ թոշակները կվերանայվեն:
Ելենա Կիրակոսյանը հիշեցնում է՝ դեռեւս նախորդ տարի «Հայաստան» խմբակցությունը նման օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել, որը, սակայն իշխանության կողմից որեւէ աջակցության չէր արժանացել՝ այն նույնիսկ լրագումար նիստում քննարկման չէր դրվել:
Մանրամասները ներկայացնում է Ալինա Սիմոնյանը