կարևոր
1603 դիտում, 9 ամիս առաջ - 2022-08-29 19:17

Բյուրականում ՀՄԸՄ բանակմանն է մասնակցել մոտ 200 սկաուտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բյուրականի բարձունքում հայկական սկաուտական խոշորագույն կազմակերպության՝ հայ մարմնակրթական ընդհանուր միության բանակման վերջին օրն է: Սկաուտների բանակավայր հասանք կեսօրին, երբ հանգստի ժամ էր՝ ամեն մեկն իր գործով էր զբաղված: 
Սուլիչի ձայնը բավական էր հարաբերական անդորրն ընդհատելու համար: 
Մոտ մեկ շաբաթ տեւած բանակման ընթացքում գրեթե 200 ճամբարական ապրել է առաջնորդվելով սկաուտների ամենակարեւոր կարգախոսներից մեկով՝ մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի: 
Բանակման ընթացքում դասախոսություններից, խաղերից, մրցույթներից եւ այլ միջոցառումներից բացի պատանիները ծանոթանում են Հայաստանի պատմությանը, իսկ բնությանն ավելի մոտ գտնվելով ձեռք են բերում հմտություններ, ինչպես բնությունը պահպանելու, այնպես էլ բնության գրկում գոյատեւելու հարցում: Անդրանիկը մոտ 10 տարի է սկաուտների շարքերում է, նախ որպես գայլիկ, այդպես են կոչում փոքր տղաներին: Հիմա արդեն որպես վարիչ առաջնորդ է ներկայանում: Ասում է. ամեն բանակումից հետո նոր գիտելիքներով ու հմտություններով է տուն վերադառնում: 
Պատանիներին բնության գրկում ճիշտ կողմնորոշվելու հարցում նաեւ ալպինիզմի դասերն են օգնել: 
Կարգապահությունն ու մաքրությունը ճամբարում առաջանային կարեւորություն ունեն: Խմբերի բաժանված պատանիներից ամեն մեկն իր գործն ունի: Խոհանոցի հերթապահների աշխատանքային ժամը սկսված է: 
Բանակմանը մասնակցում են Վրաստանի սկաուտները: Պատանիները նշում են՝ ամեն տարի սպասում են Հայաստան գալու եւ այստեղ նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորությանը: 
Բանակման փակումից հետո տոնախմբություն, երեկոյան խարույկահանդես, սկաուտներն այսպես ավարտեցին հերթական բանակումը՝ նորին սպասելու ակնկալիքով: 

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում