կարևոր
1372 դիտում, 9 ամիս առաջ - 2022-08-29 18:41

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների Թալինում համայնքապետի ընտրությանը գրանցվել է 5 ուժ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արագածոտնի մարզի Թալին համայնքում սեպտեմբերի 25-ին տեղի կունենան համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ: Թալինում ընտրության մասնակցության հայտ ներկայացրած որոշ թեկնածուներ մեկը մյուսի հետեւից դուրս են գալիս ընտրական ցուցակից: 
Թալինում ընտրության մասնակցության հայտ ներկայացրած «Կայունություն» կուսակցության ցուցակի ավագանու թեկնածուներից 3 հոգի դիմում է գրել, հրաժարվել հետագա ընտրապայքարից: Առաջինն Իրինդի ներկայացուցիչն է, երկրորդը՝ Արագածավանի, իսկ մյուսը Գետափի եզդիական համայնքի կին ներկայացուցիչն է. ինքնակամ դուրս է եկել պայքարից: Այնուամենայնիվ, նրանցից երկուսը կրկին որոշել են մտնել ընտրապայքարի մեջ: Ապրելու երկիր կուսակցության համայնքապետի թեկնածուն նշեց որ թիմի ձեւավորմանը եւս խոչընդոտներ հանդիպել են: 
Թալինում նոր չէ որ լարված իրավիճակ է վստահեցնում են բնակիչները: Մարդիկ վստահաբար պնդում են, որ Թալինում կիրառում են վարչական լծակներ, որպեսզի Քաղաքացիական պայմանագրի թեկնածու՝ Տավրոս Սափեյանը լուրջ մրցակից չունենա: 
Թալինցիները վստահեցնում են, որ անկախ նախընտրական թոհուբոհում առաջացած խնդիրների, իրենք չեն կոտրվելու: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների Թալինում գրանցվել է 5 ուժ: Ընրապայքարում են՝ «Կայունություն»,«Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արդար Հայաստան» կուսակցությունները: 

Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը