կարևոր
1144 դիտում, 4 ամիս առաջ - 2022-08-29 12:47

Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է Covid-19-ի 2124 դեպք, մահացել է 7 մարդ

Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է Covid-19-ի 2124 դեպք, մահացել է 7 մարդ

Հայաստանում օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2124 դեպք:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 434 հազար 398-ի, որից 421 հազար 316-ը`առողջացման, 8655-ը` մահվան ելքով:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 1788 քաղաքացի, մահացել է 7 մարդ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2745 բուժառու:

Մեկ շաբաթում կատարվել է 6 հազար 131 թեստավորում, 

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 184 հազար 464 -ի: