կարևոր
2221 դիտում, 9 ամիս առաջ - 2022-08-29 09:26

Այս ընթացքում հայտնվել են «հայրենասերներ», որոնք փորձում են ժողովրդի զայրութն ուղղել դեպի նրանց, որոնք առնվազն փորձել են այս ամենը կանխել. Ավետիսյան

Այս ընթացքում հայտնվել են «հայրենասերներ», որոնք փորձում են ժողովրդի զայրութն ուղղել դեպի նրանց, որոնք առնվազն փորձել են այս ամենը կանխել. Ավետիսյան

Թադևոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Հուսահատությունը, անզորությունը զայրացրել են մեր ազնիվ քաղաքացիներին, որոնք գիտեն, որ հայրենիք ենք կորցնում։ Բայց այս ընթացքում հայտնվել են  «հայրենասերներ», որոնք փորձում են ժողովրդի զայրութն ուղղել դեպի նրանց, որոնք առնվազն փորձել են այս ամենը կանխել, դուրս են եկել փողոց, ստանձնել պատասխանատվություն, անձնազոհ պայքարել:

Բոլոր այն ուժերը, որոնք կարող էին օգնել Դիմադրության պայքարին, նպաստել սրանց մեկ օր առաջ հեռացմանը և դա չեն արել' իրենց նեղ անձնական ու խմբային հաշվարկներից և շահերից ելնելով, որևէ բանով չեն տարբերվում նիկոլից:

Նիկոլին հեռացնելու պայքար սկսելու համար պայքարի մեջ գտնվողներին թիրախավորելը, ընդդիմադիր դաշտի պառակտման փորձերը պարտադիր պայման չեն։ Ընդհակառակը' դա հենց օրվա իշխանական խմբակի և կցորդների առաջնային օրակարգն է։

Եվ այսպիսով սկսում եք որևէ բանով չտարբերվել տխրահռչակ «երրորդ» ուժից։

Դիմադրության ՊԱՅՔԱՐԸ շարունակվում է.

Սեպտեմբերի 2-ին, ժամը 19:30-ին մեծ հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։