կարևոր
1807 դիտում, 9 ամիս առաջ - 2022-08-27 19:29

Հայ երեխաներին հայեցի դաստիարակությունն անհրաժեշտություն է ոչ միայն սփյուռքում, այլեւ հայրենիքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բակային ճամբարներ, որոնք անցկացվում են թե Հայաստանում եւ թե սփյուռքում հայ երեխաների համար: Այս ծրագիրը ՀՅԴ երիտասարդական եւ պատանեկան միություններն իրականացնում են տարիներ շարունակ: Բակային ճամբարների միջոցով հայ երեխաները հայեցի դաստիարակություն ստանալու եւս մեկ առիթ են ունենում դպրոցից դուրս: 
ԱՄՆ-ից , Ավստրալիայից, Կանադայից Հայաստան ժամանած դաշնակցական երիտասարդները այս տարի բակային ճամբարներ անցկացրեցին Սյունիքում, Շիրակում, Լոռիում, Կոտայքում ու Երեւանում: 
Ինքնապաշտպանական արվեստ, առաջին բուժօգնություն, հայոց պատմություն, հայրենասիրական երգ ու պար։ 
Երեւանում Ավստրալահայ դաշնակցական երիտասարդները խոստովանեցին, որ մայրաքաղաքում էլ լավ է անցնում, պատանիները լավն են, Գորիսում բնության գրկում էին, երեւանյան շոգին դժվարությամբ, բայց սիրով են մասնակցում պատանիները: Օգոստոս ամսին ճամբար մեկնակեց նաեւ Վանաձորում։ 
Ինչպիսին պետք է լինի հայ մարդը հարցի պատասխանը պատանիներն արդեն գիտեն։ 
Ճամբարները հեշտությամբ չէ, որ իրականություն են դառնում: Դրանք իրագործելու համար օտար երկրներում ապրող երիտասարդները հանգանակություն են կատարում մեկ տարի, որպեսզի հայ երեխաները ճամբարում կարողանան անցկացնել 2 շաբաթ անվճար, սկսած արշավներից մինչեւ անվճար սնունդ ու դասախոսություններ: Նմանատիպ մի ծրագրի մասնակցելու նպատակով էր, որ հունիսին Հայաստան էր գալիս Հոլանդիայի ՀԵՄ անդամ Սյունե Աբրահամյանը, ում մուտքը հայրենիք, սակայն, արգելվեց առանց բացատրության: Հայաստանից դուրս գործող ՀՅԴ երիտասարդական միությունների անդամները, որ հայ դատի համար պայքարում օրինականության սահմաններում ապրիլքսանչորսյան ցույցեր կազմակերպելու սովորություն ունեն, յուրաքանչյուրն այն երկրում, որտեղ բնակվում է, ստիպված էին իրենց ընկերուհու եւ ավագ ընկեր Մուրադ Փափազյանի մուտքի արգելքի համար բողոքի ցույցի գալ ՀՀ ԱԳն շենքի առջեւ:

Մանրամասները՝ Լիլիթ Մանուկյանի և Լիլիթ Յոլչյանի տեսանյութում