կարևոր
1633 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-27 17:50

Հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ուշադրություն


Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։


Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

 

Հանրապետության տարածքում օգոստոսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն կբարձրանա ևս 2-3 աստիճանով:

Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +23, ցերեկը՝ +38, երեկոյան՝ +31 աստիճան տաքություն: