կարևոր
1933 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-27 15:32

Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից հետո կտարածվի հաղորդագրություն. Փաշինյանի աշխատակազմը՝ Հաջիևի հայտարարության մասին

Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից հետո կտարածվի հաղորդագրություն. Փաշինյանի աշխատակազմը՝ Հաջիևի հայտարարության մասին

Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կտարածվի համապատասխան հաղորդագրություն:

Այս մասին «Արմենպրես»-ին ասել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, որում նա նշել է, որ Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպմանը նախատեսվում է համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող խմբի ստեղծման հարցը:

«Հանդիպման արդյունքների վերաբերյալ կտարածվի համապատասխան հաղորդագրություն, որտեղ կտրվի համապարփակ տեղեկատվություն քննարկված թեմաների շուրջ»,- ասացին վարչապետի աշխատակազմից: