կարևոր
1975 դիտում, 9 ամիս առաջ - 2022-08-27 13:59

Պատրաստ եմ անվճար դասախոսություններ կարդալ ՀՊՏՀ ուսանողների և մագիստրանտների համար․ Էդգար Ղազարյան

Պատրաստ եմ անվճար դասախոսություններ կարդալ ՀՊՏՀ ուսանողների և մագիստրանտների համար․ Էդգար Ղազարյան

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահանջով պայքար է սկսել, արձագանքել է ՀՊՏՀ ռեկոտորի՝  իրեն աշխատանքից ազատելու որոշմանը.

«2022-2023 թվականների ուսումնական տարվա ընթացքում պատրաստ եմ անվճար դասախոսություններ կարդալ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների և մագիստրանտների համար։ Դասախոսությունների ձևաչափը կորոշենք հետո։

Այս ընթացքում բազմաթիվ մարդիկ են դիմել ինձ` համարժեք աշխատանքի առաջարկներով, իսկ սփյուռքից մեր ազնիվ հայրենակիցներից մեկն ինձ խնդրել է ընդունել ՀՊՏՀ-ից զրկվածս աշխատավարձի երկու տարվա գումարի փոխհատուցում, ինչը շնորհակալություն հայտնելով, մերժել եմ։

Մեզ ցավացնելով հզորացնում են, անարդարություններով` ստիպում են առավել համառ գտնվել արդարության համար մեր պայքարում, որից նաև իրենք կօգտվեն»։