Ուշադրություն
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում օգոստոսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +21, ցերեկը՝ +37, երեկոյան՝ +30 աստիճան տաքություն: