կարևոր
1231 դիտում, 5 ամիս առաջ - 2022-08-26 14:59

Ռուսաստանում կորոնավիուսով վարակման 46 452 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիուսով վարակման 46 452 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 46 452-ով՝ նախորդ օրվա 43 919-ի դիմաց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 26-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Այսպիսով, վարակվածների թիվը դարձել Է առավելագույնը մարտի 12-ից ի վեր, երբ շտաբը հայտնել էր 48 154 վարակվածների մասին: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 19 311 973 դեպք:

Վերջին օրն արձանագվել է 81 մահ. դա առավելագույնն Է հունիսի 4-ից ի վեր: Ընդամենը համավարակի սկզբից մահացել Է 383 910 մարդ: Ապաքինման դեպքերի քանակը մեկ օրում կազմել Է 33 709՝ նախորդ օրվա 30 775-ի դիմաց՝ մինչեւ 18 435 096, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: