կարևոր
1741 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-26 13:17

Բերձորի միջանցքով երթևեկությունը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ

Բերձորի միջանցքով երթևեկությունը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ

Ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։

Նշված ժամանակահատվածում Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները:

ՆԳ նախարարությունն այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ` կտրամադրի հավելյալ տեղեկություն։