կարևոր
946 դիտում, 5 ամիս առաջ - 2022-08-26 09:46

Ֆեյսբուքում բացվել է ՔՊ նախընտրական ներքին «չաթը». Ի՞նչ է քննարկվելու այնտեղ․ «Հրապարակ»

Ֆեյսբուքում բացվել է ՔՊ նախընտրական ներքին «չաթը». Ի՞նչ է քննարկվելու այնտեղ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Ֆեյսբուքում բացվել է ՔՊ նախընտրական առցանց հարթակը, ներքին «չաթը», որտեղ ՔՊ վարչության անդամների թեկնածուներն առաջիկա օրերին հանդես են գալու իրենց ծրագրերով, որպեսզի սեպտեմբերի 18-ին՝ ՔՊ համագումարում, կուսակցական ընտրիչներն ընտրեն «արժանավորներին»։ Երեկվա դրությամբ, սակայն, որևէ թեկնածու դեռ քարոզարշավի դուրս չէր եկել, քարոզչական նյութեր չէին տեղադրել, անգամ ոչ բոլոր ընտրիչներն են միացել «չաթին»։

Ի դեպ, չնայած խոսակցություններ կային, որ ընտրիչների թիվն այս անգամ պակասեցվելու է, սակայն ՔՊ վարչությունում որոշում են ընդունել, որ վարչության ընտրությանը մասնակցելու են գործադիր և օրենսդիր մարմինների բոլոր կուսակցականները, նախկին ընտրիչները՝ շուրջ 300 հոգի, բոլոր համայնքների ավագանու կուսակցական անդամները, մարզպետները։ ՔՊ-ականների հաշվարկով՝ մոտ 1000 մարդ է ընտրելու 16 հոգանոց վարչությունը, թեպետ առաջադրվել է 48 հոգի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում