կարևոր
1561 դիտում, 9 ամիս առաջ - 2022-08-25 20:38

Մոտ մեկ շաբաթից սկսվում է խաղողի մթերման գործընթացը, իսկ խաղողագործները հաճախ են բախվում խնդիրների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանը խաղողի բնօրրաններից մեկն է: Ավանդույթ դարձած խաղողագործությունն ու գինեգործությունն այսօր էլ չեն զիջում իրենց դիրքերը:

 Մոտ մեկ շաբաթից սկսվում է խաղողի մթերման գործընթացը, որը տեւում է մոտ երկու ամիս: Որքան գեղեցիկ նույնքան էլ բարդ գործընթաց է հայկական զարդերից մեկի՝ խաղողի հետ աշխատանքը: Թե մթերող ընկերությունները, թե խաղողագործները հաճախ են բախվում խնդիրների:

Գինեգործության զարգացմանը զուգընթաց չի հերիքում խաղողի քանակը: Գլոբալ առումով խնդիր կա խաղողի տեսակների հետ: Հայաստանում հիմանական խաղողի տեսակները կոնյակի համար են:Տարիներ շարունակ կոնյակը լուրջ դերակատարություն է ունեցել տնտեսության մեջ եւ կրել է քաղաքական ենթատեքստ: Սա է պատճառը որ կոնյակի խողողի պակաս չի զգացվում: Գինու արտադրության համար օգտագործվող խաղողի տեսակները շատ ավելի քիչ են:   Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանի խոսքով սա միշտ խնդիր է եղել, սակայն գինեգործության զարգացմանը զուգընթաց հիմա էլ ավելի ակնհայտ է դարձել:

Գինու խաղողի պակասի պատճառով  գործարանները մթերում չեն իրականացնում ՝ ինչն էլ ամեն տարի հանգեցնում է  ճանապարհների փակման ու բողոքի ակցիաների:

Դոլար դրամ փոխարժեքի տատանումները բերում են խաղողի թանկացմանը, չնայած որ պետք է լիներ հակառակը,- նշում է Ավագ Հարությունյանը:

Խաղողի որոշ տեսակներ բերվում էին Արցախից, սակայն 44-օրյա պատերազմից հետո շատ տեսակներ ձեռք բերելու հնարավորություն այլեւս չունենք: Գինին համարվում է ամենահին եւ առեղծվածային խմիչքներից մեկը: Աշխարհում գինեգործությամբ առաջինը զբաղվել են հայերը: Արենի գյուղի մոտ կատարված պեղումների ընթացքում հնագետները հայտնաբերել են խաղողի տրորման, խմորման եւ պահպանման համար նախատեսված կավե անոթներ, բաժակներ եւ խաղողի կորիզներ՝ ինչն ապացույցն է նրա, որ Հայաստանում գինու պատրաստմամբ սկսել են զբաղվել ավելի քան 6000 տարի առաջ:

Մանրամասները ներկայացնում է Զառա Սահակյանը։