կարևոր
1132 դիտում, 9 ամիս առաջ - 2022-08-25 20:23

Աղանդավորական ուղղությունների բանակ ներթափանցումը բերելու է նրան, որ հրաժարվեն զենք բռնել. Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը դիմել է Սահմանադրական դատարան` վիճարկելով հանրային ծառայության առանձին տեսակների համար սահմանված արհեստակցական միություններին ու կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքի սահմանադրականությունը: Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայողների, զինծառայողների, դատավորների դատախազների  համար Հայաստանի օրենսդրությամբ սահմանաված է արգելք՝ լինել կրոնական կազմակերպությունների անդամ, ստեղծել  կրոնական միավորում կամ լինել որեւե կուսակցության անդամ: Եթե ՍԴ-ը քննի ու բավարարի դիմումը եւհամարի արգելքը  հակասահմանադրական, այն  օրենքից դուրս կգա:

Մարդու իրավունքների պաշտպանը կետ առ կետ նշել է հոդվածները, որոնք վիճարկել է, բայց խնամքով թաքցրել, որ այդ հոդվածները սահմանում են նաեւ կուսակցական լինելու արգելք, որից եւս հնարավոր է փորձում են ձերբազատվել: Օրինակ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, որը եւս վիճարկվելու է Սահմանադրական դատարանում նախատեսում է հետեւյալը.

Արգելքը վերացնելու դեպքում  վտանգվում է  ոչ միայն Հայաստանի Հանրապետության պետական կրոնը, այլեւ կուսակցականացվում են ուժային կառույցները: Տավուշի թեմի առաջնորդը զարմանում է՝ արդյոք մարդու իրավունքների պաշտպանը ավելի հրատապ խնդիրներ չունի լուծելու:

ՄԻՊ-ից հիշեցրել են, որ Սահմանադրական դատարանը դեռեւս 2020 թվականի փետրվարի 18-ին էր Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչել ոստիկանության ծառայողի համար կրոնական կազմակերպությանն անդամակցելու արգելքը: Մինչդեռ Ոստիկանության գեներալ-մայորը ակնհայտ է համարում, որ այս քայլով փորձում են կազմաքանդել ու բարոյալքել ուժային կառույցները:

Գագիկ համբարձումյանը վստահ է՝ այս նախաձեռնությամբ Քրիստինե Գրիգորյանը, կշահի տարատեսակ միջազգային կառույցների ու հասարակական կազմակերպությունների համակրանքը:

Դիմումի բավարարման դեպքում բանակ, ԱԱԾ-, Ոստիկանություն ոչ միայն կարող են ներթափանցել տարբեր  կրոնական  խմբակներ,  այլեւ  ուժային կառույցները կարող են քաղաքականացվել , ինչի դեմ մինչ 2018ը շատ է խոսել ինքը ՝ Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները ներկայացնում է Անի Նահապետյանը։