կարևոր
571 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-25 20:17

Բերձորը, Աղավնոն ու Սուսը հանձնելու դեմ բողոքի ակցիա Լոս Անջելեսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոս Անջելեսում հայերը որոշել են ամբողջ գիշերն անցկացնել Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքի դիմաց: Սա  Բերձորը, Աղավնոն, Սուսը հայաթափելու  ու հանձնելու դեմ բողոքի դրսեւորման ձեւ է:

Նստացույցին նախորդել է հանրահավաքը՝ սթափության կոչով. եթե հայությունը ոտքի չկանգնի, մի օր Երեւանը լքելու հրահանգ էլ կգա. ահազանգում են:

Բողոքի ակցիան ոչ միայն Հայաստանի իշխանությունների հեռացման պահանջով է, այլեւ՝ ուղերձ միազգային հանրությանը,  որ  տարածքներ հանձնելու քաղաքականությանը դեմ է հայությունը:

Փաշինյանի գլխավորած իշխանությանը մեղադրում են նաեւ Հայաստան-Սփյուռք միասնությունը պառակտելու փորձերի համար ու հավաստիացնում՝ դրանք՝ բոլորը, դատապարտված են ձախողման:

Մանրամասները ներկայացնում է Անահիտ Հովհաննիսյանը։