կարևոր
1084 դիտում, 9 ամիս առաջ - 2022-08-25 16:42

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 43 919 դեպք են հայտնաբերել մեկ օրում․դա առավելագույնն է մարտի 13-ից

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 43 919 դեպք են հայտնաբերել մեկ օրում․դա առավելագույնն է մարտի 13-ից

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 43 919-ով՝ նախորդ օրվա 40 231-ի դիմաց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 25-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Այսպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվն առավելագույնն է դարձել մարտի 13-ից ի վեր, երբ արձանագրել են 44 989 հիվանդացած: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 19 265 521 դեպք:

Մահվան դեպքերի թիվը վերջին օրը կազմել է 71՝ նախորդ օրվա 72-ի դիմաց. համավարակի սկզբից ընդամենը մահացել է 383 829 մարդ: Մեկ օրում ապաքինման դեպքերի քանակը կազմել Է 30 775՝ նախորդ օրվա 32 876-ի դիմաց՝ մինչեւ 18 401 387, հաղորդել է ՏԱՍՍ-ը: