կարևոր
1144 դիտում, 9 ամիս առաջ - 2022-08-25 14:52

Հնդկաստանն Ուկրաինա կուղարկի դեղորայք՝ որպես մարդասիրական օգնություն

Հնդկաստանն Ուկրաինա կուղարկի դեղորայք՝ որպես մարդասիրական օգնություն

Հնդկաստանը պատրաստ Է Ուկրաինա ուղարկելու մարդասիրական օգնության 12-րդ խմբաքանակն՝ ուկրաինական կողմի հատուկ խնդրանքով: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Ռուչիրա Քամբոջը՝ հանդես գալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ճեպազրույցում:

Նա հայտարարել Է, որ բեռի մեջ են մտնում 26 տեսակի բժշկական պատրաստուկներ, այդ թվում արյունը կանգնեցնող վիրակապեր՝ ուկրաինական կողմի խնդրանքին համապատասխան:

Քամբոջը նշել Է, որ Հնդկաստանի դիքորոշումը երկխոսության եւ դիվանագիտության առաջմղումն Է՝ հակամարտության դադարեցման եւ տնտեսական խնդիրների մեղմացման նպատակով, որոնք առաջանում են Ուկրաինայի իրադրության հետեւանքով: ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչը նաեւ ընդգծել Է, որ Հնդկաստանը հավանություն Է տալիս Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ խնդրի լուծմանը բանակցությունների միջոցով: Նրա խոսքով՝ «վարչապետ Նարենդրա Մոդին ինքը բազմիցս նրանց հետ խոսել Է այդ առիթով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: