կարևոր
1354 դիտում, 5 ամիս առաջ - 2022-08-25 12:16

Ակցիա Լոս Անջելեսում՝ ՀՀ հյուպատոսության շենքի դիմաց. Ժամն օրհասական է, այլևս հրամայական է դարձել յուրաքանչյուր հայի վերաբերմունքը հայրենիքի հանդեպ

Հայերը ակցիա են իրականացրել ԱՄՆ-ում՝ ի աջակցություն Արցախի: Ակցիան նախաձեռնել են դաշնակցականները և «Դիմադրության» շարժման հանձնախումբը: Ակցիայի մասնակիցները շրջափակել են Լոս Անջելոսում Հայաստանի հյուպատոսության շենքը և դատապարտել են ՀՀ իշխանությունների վարած պարտվողական քաղաքականությունը և Աղավնո, Բերձոր ու Սուս բնակավայրերի հանձնումը: Ցուցարարները նաև «Աղավնոն, Բերձորը ու Սուսը հայկական են», «Ազատություն հայ ռազմագերիներին» գրություններով պաստառներ են դրել ԱՄՆ-ում ՀՀ հյուպատոսության շենքի դիմաց.

«Հայաստանի իշխանությունները ուղիղ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ բոլոր զիջումներն Արցախի հաշվին անելու շուրջ, գաղտնի պայմանավորվածության արդյունքում տեղի է ունենում Արցախի ամբողջական զինաթափման, Լաչինչի միջանցքով հուսալի ցամաքային կապի խոչընդոտման և Արցախի հայաթափման գործընթաց: Ամեն օր մեր աչքի առջև հայրենիքը կրճատվում ու վաճառվում է: Ժամն օրհասական է և այլևս հրամայական է դարձել յուրաքանչյուր հայի վերաբերմունքը հայրենիքի հանդեպ »,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում