կարևոր
1087 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-24 20:40

Ուկրաինայում, արդեն կես տարի շարունակվող պատերազմի պայմաններում, Անկախության օր են նշում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինայում, ուղիղ 6 ամիս շարունակվող պատերազմի պայմաններում, անկախության օր են նշում: Նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է ժողովրդին հետ բերել Ուկրաինայի կորցրած բոլոր տարածքները, այդ թվում՝ Դոնբասն ուՂրիմը:

Մինչդեռ, Ռուսաստանի պաշտպանության նախարարն էլ պատերազմի 182-րդ օրը պնդել է, որ անգամ դանդաղեցրել են հարձակման տեմպերը՝ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի քանակը նվազագույնի հասցնելու համար:

Ուզբեկստանում, Շանհայի համագործակցության կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդակցության ժամանակ, Սերգեյ Շոյգուն հայտարարել է նաեւ, որ զոհերի քանակն ավելանում է, հակամարտությունը ձգձգվում՝ Ուկրաինային զինելու Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների որոշման պատճառով: Իսկ Ուկրաինային շարունակելու են զինել այնքան, որքան պետք է. սա հավաքական Արեւմուտքի հիմնական ուղերձն է Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է մինչ օրս Կիեւին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության ամենախոշոր փաթեթի մասին. Ուկիաինա կուղարկվի շուրջ 3 միլիարդ դոլարի զենք ու սարքավորում: Գերանիայի կանցլերը, Մեծ Բրիտանիայի վարչապետը, Ֆրանսիայի նախագահը եւս խոստացել են շարունակել օգնել ու զինել Ուկրաինային: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է գործնական քայլեր անել՝ պատերազմին վերջ դնելու համար ու աղոթել ե՛ւ Ուկրաինայի, ե՛ւ Ռուսաստանի համար:

Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը։