«Հանուն Հյասատանի» խորագիրը կրող ՀՅԴ Հայաստանի երիտասարադական միության այս բանակումը համախմբել է մոտ 200 երիտասարդի:
Երիտասարդները բանակային առօրյային արդեն հարմարվել են, մարզումներն առավել լավ են անում, դասախոսություններին էլ ակտիվ մասնակցում. նշում են խմբապետերը:
Դասախոսությունները եւս մարտական պատրաստվածության գիտելիքներ են տալիս` հայոց հին ու նոր պատմությունից, ազատամարտիկների փորձից: Բանակման առօրյան խիստ հագեցած է, ոչ մի շեղում չի լինում: Կարգուկանոնը բոլորի համար է: Օրվա երկրորդ կեսը մարզական է, սովորում են արգելապատնեշ հաղթահարել, զենքի հետ վարվելու կանոնները, հետո փոքր զորավարժանքներ անում. թշնամին հարձակվել է, պետք է հետ շպրտել:
Թշանամու հետ պայմանական մարտից հետո, նաեւ վիրավորներ են լինում. այս հարցում արդեն առաջին բուժօգնության դասերն են օգնում:
Բանակաման պատասխանատուները նշում են՝ Արցախյան առաջին պատերազամի ժամանակ բանակումները հանդիսանում էին ազատամարտիկներին պատերազմի նախապատրաստելու միջոց, մեր օրերում բանակումներն իրենց նշանակությունը չեն կորցրել:
Մութն ընկնելուն պես գալիս է բանակման մասնակիցների ամենսաիրելի պահը խարույկահանդեսը. երգեր ու զրույցներ խարույկի շուրջ:
Մանրամասները ներկայացնում է Ալիսա Մելքոնյանը։