կարևոր
955 դիտում, 3 ամիս առաջ - 2022-08-24 20:08

Թշնամու զենքի տակ ապրող ընդամենը 2 ճակատենցու հետ հաջողվեց խոսել. այստեղ խոսելը պարզվեց արգելված է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Երկիր մեդիա»-ի նկարահանող խումբը Ճակատեն մի կերպ հասավ:Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհը թշնամուն զիջելուց հետո այս երթուղին է  տրվել որպես այլընտրանք : Ճակատենցիների կյանքը փոխվեց անցած տարվա նոյեմբերի 13-ից՝ թշնամու զորքի՝ Կապանի տարածաշրջան  ոտք դնելուց հետո: Ճակատենից բացի եւս  5 գյուղ՝ Շիկահողը, Սրաշենը, Ներքին Հանդը, Ծավը, Շիշկերտը մնացել է այս ճանապարհի հույսին:

Կենսական նշանակության այլընտրանքային այս ճամփի կառուցումը  սկսվել էր դեռեւս մեկ տարի առաջ, մինչ այս պահը կառավարությունը երթուղու միայն մի մասն է ասֆալտապատել, դրանից այն կողմ տխուր պատկեր է:  Կապան-Ճակատեն շրջանցիկ այս ճանապարհն էլ է Ադրբեջանոկան ուժերի  դիտարկման տակ: Կառավարությունը հանրությանը այդպես էլ չի բացատչել , թե ինչու այլընտրանքային ճանապարհը կառուցվել ադրբեջանական զինյալների անմիջական դիտարկման ներքո գտնվող հատվածներով՝ առանց ճանապարհի անվտանգությունն ապահովելու:Մարզկենտրոն Կապանին կապող 6 գյուղերի համար այլընտրանք կա մեկ էլ Մեղրիով,կամ էլ անտառների միջով: Նոր ճանապարհով Ճակատենում ամենեւին չեն խանդավառվել, իրենց դարդն ուրիշ է:

Ճակատենում գիտեն, որ կառավարական կաբիներտներում թշնամու հետ համակեցությամբ ապրելու ծրագրեր են մշակում, իսկ ադրբեջանցու հետ հարեւանություն կլինի՞:

Թշնամու  զենքի  տակ  ապրող ընդամենը  2 ճակատենցու հետ հաջողեցրինք խոսել, այստեղ խոսելն ու խոսեցնելը պարզվեց արգելված է: Մեր նկարահանող խմբի Ճակատեն հասնելուն պես Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողները նկարահանումները դադարեցնելու պահանջ ներկայացրին: Սահմանապահ այս գյուղերի խնդիրները հանրայնացնելու համար Ազգային անվտանգության ծառայությունից  թույլտվություն էր պետք:

Մանրամասները ներկայացնում է Լիա Սարգսյանը։