կարևոր
1222 դիտում, 5 ամիս առաջ - 2022-08-24 16:49

Ստեղծվում են պայմաններ, որ Հայրենիք պաշտպանելը դառնա ոչ թե սրբազան պարտք, այլ փող ծախսելու տեղ. Մակինյան

Ստեղծվում են պայմաններ, որ Հայրենիք պաշտպանելը դառնա ոչ թե սրբազան պարտք, այլ փող ծախսելու տեղ. Մակինյան

Պետական մակարդակով ստեղծվում են պայմաններ, որ Հայրենիքը հող դառնա, իսկ այն պաշտպանելը ոչ թե սրբազան պարտք, այլ փող ծախսելու տեղ կամ աշխատավայր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Հայաստանի Հանարպետությունը կործանելու վերջին արարը…

Եթե ճիշտ եմ հասկացել ՊՆ-ի կողմից նոր շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի էությունը, պատրաստվում է մի փոփոխություն, որը հնարավորություն կտա 24 մլն. դրամ վճարողներին հայկական բանակում ծառայել ոչ թե երկու տարի, այլ չորսուկես ամիս և ուսումնական փուլն անցնելուց հետո զորացրվել:

Այլ խոսքով` պետական մակարդակով ստեղծվում են պայմաններ, որ Հայրենիքը հող դառնա, իսկ այն պաշտպանելը ոչ թե սրբազան պարտք, այլ փող ծախսելու տեղ կամ աշխատավայր...:

Հասել ենք վերջին կայարանին…»։