կարևոր
2323 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-24 16:34

60 հազար դոլարի «փրկագնով» զինծառայությունից ազատելու եւ Ազգային Բանակը բանվորագյուղացիական դարձնելու գաղափարը մերժելի է. Մանուկյան

60 հազար դոլարի «փրկագնով» զինծառայությունից ազատելու եւ Ազգային Բանակը բանվորագյուղացիական դարձնելու գաղափարը մերժելի է. Մանուկյան

ՀՀ Ազգային Բանակը բանվորագյուղացիական դարձնելու այս մերժելի գաղափարը առաջին անգամ շրջանառության է դրվել դեռեւս 2018ից հետո։ Այս մասին հիշեցնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Պաշտպանության նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է 24 մլն դրամ (60 000 դոլար) վճարի դիմաց հնարավորություն տալ ժամկետային զինծառայողներին 4,5 ամիս ծառայելուց հետո ազատվել հետագա ծառայությունից: «Փրկագնով» ազատվելու, կամ ՀՀ Ազգային Բանակը բանվորա-գյուղացիական դարձնելու այս մերժելի գաղափարը դեռ 2018ից հետո մեկ անգամ արդեն շրջանառվեց իշխանությունների կողմից ու զանգվածային քննադատությունից հետո դրվեց դարակներում:

Փաստորեն, դեռ չեն մոռացել: Ավելի ուշ հանգամանալից փաստարկներով կանդրադառնանք սրա վտանգավորությանն ու անթույլատրելիությանը»: