Կառավարությունը չի փոխհատուցի՝ «Սուրմալու»-ի ողբերգական պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ, եթե այդ միջավայրում աշխատող գործարարներն ապահովագրած լինեին իրենց գույքը, ինչը շատերը՝ գրագետ բիզնեսմեններն անում են, բնականաբար այս դեպքը հատուցելի կլիներ։
Նրա խոսքով՝ կառավարությունը չի կարող իր վրա գործառույթ վերցնել, փոխհատուցել ծախսերը, որոնք պետք է կատարեին ապահովագրական ընկերությունները։
«Եթե գործարարը չի համարել այդ ռիսկը մեծ, ապա այստեղ կառավարությունն անելիք չունի։ Ես կարծում, եմ, որ Հայաստանի բիզնեսը պետք է սովորի աշխատել բարձր ստանդարտներով, և այնտեղ, որտեղ պետք է ապահովագրել իրենց միջոցներն ու գույքը, ապա պետք է դա անեն»,– ասաց նա։
Էկոնոմիկայի նախարարի խոսքով` կառավարությունում քննարկվում է միայն պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին սցիալական աջակցություն տրամադրելու հարցը։