կարևոր
1465 դիտում, 3 ամիս առաջ - 2022-08-24 10:06

Ցանկացած ուժ, եթե ազնիվ, արդար պայքար սկսի այս իշխանության դեմ, աջակցելու ենք. Իշխան Սաղաթելյան

«Երբ ընդդիմությունը հանրահավաքներին վտանգների մասին բարձրաձայնում էր շատերն այդ ժամանակ հարցի խորությունը չէին էլ գիտակցում։ Չի եղել որևէ հարց, որի վերաբերյալ «Դիմադրություն» շարժումը, ընդդիմությունը, խորհրդարանական 2 ընդդիմադիր խմբակցությունները վերաբերմունք արտահայտած չլինեն, քայլեր ու գործողություններ ձեռնարկած չլինեն։ Առհասարակ նոյեմբերի 9-ից հետո ամեն օր ասում ենք, որ այս մարդը քանի օր ավել մնա իշխանության, այդքան կորուստ ենք ունենալու։ Հիմա էլ, եթե չհեռացնենք նույն խոսակցությունը լինելու է Տիգրանաշենի, Տավուշի գյուղերի մասով։ Այսօր գլխավոր խնդիրն այն է, որ Արցախը հայաթափվում է, մեկ տարի առաջ խոսում էինք այդ խնդրի մասին»,- Հանարապետության հրապարակում Էդգար Ղազարյանի հրավիրած հանրահավաքի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Դիմադրություն» շարժման անելիքների մասին հարցին ի պատասխան նա նշեց․ «Սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության օրվա առթիվ, տեղի են ունենալու հանրահավաքներ՝ Սփյուռքում, Արցախում, Հայաստանում»։ Ինչ վերաբերվում է՝ Էդգար Ղազարյանի նախաձեռնած այսօրվա հանրահավաքին Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանի հրաժարկանի պահանջով կա նշանակված հանրահավաք, մենք հայտարարել ենք, որ ցանկացած ուժ, ցանկացած ոք, եթե ազնիվ, արդար պայքար սկսի այս իշխանության դեմ ամեն ինչով աջակցելու ենք»,-ասաց նա։

Նա նշեց, որ «Հայաստան» դաշինքի տարբեր ներկայացուցիչներ մասնակցում են հանրահավաքին։

Մանրամասն՝ տեսանյութում։