կարևոր
1090 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-23 20:37

Իշխանության խոստումները պոլիկլինիկաների վերանորոգման մասին մնացին անկատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայրաքաղաքի անմխիթար վիճակում գտնվող պոլիկլինիկաներն այնքան էին զարմացրել Հայկ Մարությանին եւ մտովի տեղափոխել քառասունականներ,  որ նա 2018 թվականի սեպտեմբերին բեմից վճռական հայտարարեց. առողջապահության նախարարության հետ միասին խնդրին կոմպլեքս լուծումներ կտան:

Լուծումը փաստորեն պոլինիկլինիկաների միավորումն էր: Քաղաքապետարանի նոր նախագիծը, սակայն, մտահոգել է տեղացիներին: Նախագծի հեղինականերն էլ վստահեցնում են՝ կրճատումներ չեն լինի, միավորումն էլ ավելի արդյունավետ կդարձնի մարդկանց տրամադրվող բուժօգնությունը:Փոխքաղաքապետի ներկայացրած նախագծին համաձայն չէ Երեւանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը: Նա Ավագանու առողջապահության հարցերի հանձնաժողովի մայիսի 16-ի նիստում միակ դեմ քվեարկողն էր:

Մի շարք հաստատությունների եւ շինությունների ճակատագիր այդպես էլ մնում է օդում կախված: Պետությունը սակայն լուծումը գտել է. վաճառում է: Անմխիթար վիճակում գտնվող Կուրորտաբանության ինստիտուտը իշխանությունը՝ վերանորոգման իր անկատար խոստումից հետո այսօր  որոշել է վաճառվել:

Քաղաքային իշխանության՝ առողջապահության համակարգում մյուս փոփոխությունը՝ ղեկավար կադրերի տեղափոխման, այսպես կոչված, «ռոտացիայի» գործելաոճը եւս սպասված արձագանքի չի արժանացրել՝ հանգեցնելով գործադուլների: Իշխանության խոստումներից տարիներ հետո էլ առողջապահական համակարգում մի շարք կարեւոր հարցեր շարունակում են մնալ չլուծված:

Մանրամասները ներկայացնում Զառա Սահակյանը։